Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 44 374-ի

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը 44 374 Է, հայտնել Է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը:

7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջումով Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում: Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են հանրապետության 10 նահանգներում եւ հարեւան երկրներում, որոնցից ամենից շատ տուժել է Սիրիան:

«Երկրաշարժերի հետևանքով մենք կորցրել ենք 44 հազար 374 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են գրեթե 21 հազար շենքում։ Մենք կենտրոնացած ենք փլատակների մաքրման աշխատանքների վրա», — հայտնել է Սեզերը կիրակի Անկարայում կայացած ճեպազրույցի ժամանակ։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info