Արցախից պարզաբանել են Լաչինի միջանցի բացման լուրը

Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը: Այս մասին հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը:

Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:

Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info