Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել է

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ փետրվարի 6-ի  հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 43.556-ի։

Այս մասին գրում է Anadolu լրատվական գործակալությունը։

—————

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան 7 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել (տեղական ժամանակով ժամը 04.17-ին՝ 7.7 բալ և 13.24-ին՝ 7.6 բալ)։

Երկրի տասը նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է մտցվել։

Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, հունական Կիպրոսում և Իրաքում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info