Խոշոր հրդեհ. 2 մարդ մահացել է, կան վիրավորներ

ԱՄՆ-ում խոշոր հրդեհ է բռնկվել Մայամիի արվարձանում գտնվող եռակցման արտադրամասում՝ պայթյունից հետո։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու մարդ մահացել է, երեքից հինգը վիրավորվել են։ Ականատեսների վկայությամբ՝ այրվել է մի քանի ավտոմեքենա, այդ թվում՝ վառելիքի մեքենա։

Հիշեցնենք, որ երեկ Օհայո նահանգի Բեդֆորդ քաղաքում պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 13 մարդ, մեկը՝ զոհվել։ Իսկ ավելի վաղ նույն  նահանգում նախկինում բնապահպանական աղետ էր տեղի ունեցել քիմիական նյութերով գնացքի վթարից հետո։

Տեսանյութը՝ այստեղ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info