Գեղարքունիքի մարզում 23-ամյա աղջիկը փորձել է կամրջից ցած նետվել

Oրեր առաջ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նույն մարզի բնակիչ, 23-ամյա Մարիամ Վ․-ն փետրվարի 18-ին իր բնակության վայրում գտնվող կամրջից փորձել է ցած նետվելու եղանակով ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է աղբյուրը, Մարիամ Վ․-ի ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների կողմից, որից հետո Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններով պարզվել են հանգնամանքները։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Մարիամ Վ․-ին փորձել են իր կամքին հակառակ ամուսնացնել Տավուշի մարզի բնակիչ, 30-ամյա Գարիկ Պ․-ի հետ, սակայն աղջիկը չի ցանկացել, բայց նրա քեռին հորդորել և ստիպել է, որ նա պետք է ամուսնանա, ու աղջիկն էլ այդ ամենից դրդված՝ փորձել է կամրջից ցած նետվելու միջոցով՝ ինքնասպանություն գործել։

Դեպքի փաստով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info