Երեկ երեկոյան Ալյասկայում շենք է փլուզվել. զոհվել է մեկ մարդ, կան տուժածներ: Այս մասին հայտնում է Anchorage Daily News-ը:
Փլուզման ժամանակ շենքում ավելի քան 10 մարդ է եղել, որոնցից երեքը հայտնվել են փլատակների տակ: Նրանցից միայն մեկին են ողջ հայտնաբերել:
Շենքի փլուզման պատճառները չեն նշվում։


