Մահացել է սիրված երգչի նախկին կինը. նա հայտնի դերասանուհի էր

84 տարեկանում մահացել է Վլադիմիր Վիսոցկու նախկին կինը՝ դերասանուհի և սցենարիստ Լյուդմիլա Աբրամովան։ Այս մասին հայտնել է նրա որդին՝ դերասան և սցենարիստ Արկադի Վիսոցկին. փոխանցում է TASS-ը։

Աբրամովան ծնվել է 1939 թվականի օգոստոսի 16-ին։

1961 թվականին ֆիլմի նկարահանման հրապարակում դերասանուհին ծանոթանում է Վլադիմիր Վիսոցկու հետ, ում հետ ամուսնացել են 1965-1970 թվականներին։ Աբրամովան դերասաններ Արկադի և Նիկիտա Վիսոցկիների մայրն է։ Նա նաև աշխատել է որպես Մոսկվայի Վլադիմիր Վիսոցկու թանգարանի ստեղծման տնօրինության գեղարվեստական ղեկավար:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info