Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 40 հազարին

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 39672-ի: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սիրիայում նույնպես տարերային աղետի զոհ է դարձել մի քանի հազար մարդ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info