Աշոցքում և Ապարանում թույլ ձյուն է տեղում, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ)։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info