Ֆիլիպիններում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները Ֆիլիպինների Լուզոն կղզում 6,1 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միագա քաղաքից 11 կմ հարավ-արեւմուտք։ Աղբյուրը գտնվել է 20,1 կմ խորության վրա։

Զոհերի և ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info