Ռումինիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ռումինիայի հարավ-արևմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է Gazeta.ru-ն։

Հաղորդվում է, որ էպիկենտրոնը գտնվել է ռումինական Տիրգու-Ժիու քաղաքից 14 կիլոմետր հեռավորության վրա, օջախը՝ ութ կիլոմետր խորության վրա։ Քաղաքում ապրում է մոտ 97,1 հազար մարդ։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info