Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Թուրքիայում երկրաշարժից հետո կքանդվի լուրջ վնասված Նուրդաղի քաղաքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Օսման Բիլգինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են վերջին ութ տներում, որտեղ կարող են մարդիկ լինել փլատակների տակ։
Նա նշել է, որ քանդելուց հետո քաղաքը կվերակառուցվի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 36 հազարը։

