Հայտնի է՝ ում է պատկանում Hummer-ը․ նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել էինք, որ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Hummer մակնիշի մեքենան աջ-ձախ հարվածելով կայանված մեքենաներին՝ փորձել է փախուստի դիմել ոստիկաններից, ինչին ի պատասխան՝ ոստիկանները զգուշացնող կրակ են բացել մեքենայի ուղղությամբ։ Փախուստի դիմող մեքենայի վարորդը նաև մեքենայի տակ է գցում մեկ քաղաքացու։

Irakanum.am-ի տեղեկություններով հիշյալ մեքենայի վարորդը Արարատի մարզից է։ Ոստիկանները մեքենան տեղափոխել են ոստիկանության բաժին։

Մեզ հասած տեղեկություններով մեքենայի սեփականատերը Արթուր Սարադյանն է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info