Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Փետրվարի 10-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Տեղեկատվության համաձայն՝ ժամը 21:00-ին (GMT + 4) գրանցված երկրաշարժը տեղի է ունեցել 2 կիլոմետր խորության վրա։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սիրիայում եւս տարերային աղետի զոհ են դարձել հազարից ավելի մարդ։ Աղետի գոտում աշխատում են նաև հայ փրկարարները։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info