Դիարբեքիրում հայ երգչուհուն և ամուսնուն մահացած են հանել փլատակներից

Դիարբեքիրում հայ երգչուհի Զիլան Տիգրիսին և նրա ամուսնուն փլատակներից դուրս են բերել մահացած։ Այս մասին հայտնում է Akunq.net-ը՝ հղում անելով տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդի (Երվանդ Բոսթանջյան) ֆեյսբուքյան գրառման վրա։

Զիլան Տիգրիսը ծնվել էր 1972 թ., Տիգրանակերտում: Նա հայկական ծագում ուներ։ 2015 թ․ Տիգրիսը մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրին, որի շրջանակում էլ 85 հայերի հետ այցելել էր Հայաստան։