Թուրք սեյսմոլոգը առաջիկայում եւս մեկ հզոր երկրաշարժ է կանխատեսում Թուրքիայում

Դա կարող է տեղի ունենալ Դարդանելի ափին գտնվող նավահանգիստ Չանաքքալեի տարածքում, պնդում է Դողան Փերինչեքը, գրում է sputnik_global-ը։

Մարմարա ծովում մեծանում է սեյսմիկ ակտիվություն։ Մոտավորապես 250 տարին մեկ անգամ այնտեղ անցնող խզվածքն առաջացնում է մոտ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 287 տարի առաջ։