Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12391-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12391-ի։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։

Հաղորդվում է նաև, որ տուժածների թիվը մոտենում է 63 հազարին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 9057 զոհի և 52979 վիրավորի մասին։ Երկրաշարժի հետևանքով փլուզվել է 6444 շինություն։