Երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում եւս մեկ հայ է զոհվել. Արա Գոչունյան

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է չորրորդ հայը, նա Իսքենդերուն քաղաքից է, ինքնությունն առայժմ հայտնի չէ։ Այս մասին հայտնել է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

«Երեկ պատրիարքարանում խորհրդակցության ժամանակ հաղորդվեց, որ Իսքենդերուն քաղաքում հայ համայնքից մեկ զոհ կա, իսկ փլատակների տակ մնացած մյուս մարդկանցից տեղեկություն չկա»,-ասել է Արա Գոչունյանը: