Կարմիր խաչի միջնորդությամբ Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել 17 անձ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել 17 անձ։

Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Նրանք Հայաստան են տեղափոխվել ընտանիքների հետ վերամիավորվելու համար»,– ասաց Ամատունին։