Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ են զոհվել՝ մայր ու որդի Միրնա եւ Ալպեր Թենքեճյանները։

Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանի խոսքով  նույն ընտանիքի հոր ոտքն է ամպուտացվել և այժմ հիվանդանոցում է, իսկ աղջկան փորձում են փլատակների տակից հանել

«Շատ երկար տևեց երկրաշարժը` բոլորը փողոց էին դուրս եկել. ես ինքս նոր տուն գնացի` պատերը վնասվել են»,–ասաց նա։

Ներսոյանի նշում է , որ ամենաշատը Հալեպն է տուժել։

«Չնայած պետությունը կոչ է անում մարդկանց օգնության հասնել, այս պահին անձրև է տեղում և բավական ցուրտ է` օգնություն ցուցաբերելը դժվար է,- ասաց Ներսոյանը