Կառավարության նոր որոշումը՝ վարժական հավաքների մասին

Կառավարությունը փետրվարի 2-ի նիստին որոշում ընդունեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազո­րայինների վարժական հավաքներ հայտարարել՝ 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ:

Iravaban.net-ը հայտնում է, որ վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպա­յական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:

Որոշման մեջ ասվում է․

«Սահմանել, որ՝

1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատ­րաստ­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հու­թյան ներգրավման նպատակով.

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.

3) վարժական հավաքներն անցկացվում են հետևյալ փուլերով՝

ա. 2023 թվականի մարտի 1-25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 367 քաղա­քացու, որոնցից 321-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 29-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

բ. 2023 թվականի մարտի 7-31-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 732 քաղաքացու, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

գ. 2023 թվականի մարտի 22-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացու, որոնցից 322-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստա­զորայիններ,

դ. 2023 թվականի ապրիլի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 718 քաղա­քացու, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 33-ը` ավագ ենթասպայական կազմի, 41-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

ե. 2023 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 732 քաղաքացու, որոնցից 644-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահես­տազո­րային­ներ,

զ. 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացու, որոնցից 322-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազ­մերի, 17-ը` ավագ ենթասպա­յական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազո­րա­յին­ներ:

Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նու­թյուն­ներ ունեցող մարմին­ներից ներգրավել մինչև 306 միավոր տրանս­պորտային միջոց՝ յուրա­քանչյուր տրանս­պորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացու­ցային օր ժամկետով՝ համաձայն հավել­վածի»: