Լարսը փակվեց, իսկ ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Ստեփանավանի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Ամասիա-Բերդաշեն, Ախուրյանի, Աշոցքի և Արթիկի ավտոճանապարհները:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար բաց է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Մեղրու սար» կոչվող հատվածում, Կոտայքի (բացառությամբ Աբովյան, Եղվարդ քաղաքների), Լոռու, Շիրակի մարզերում, Ճամբարակ, Գավառ, Քաջարան, Գորիս, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում, Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Աշոցքի, Մարալիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում բուք է։

Թալին քաղաքում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։