Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 2-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 2-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Սևքարեցի Սաքո, Թավրիզյան փողոցների, Վահր.Փափազյան 29 շենքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: