Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողը Վահե Թորոսյանն է

Հունվարի 27–ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է. նա սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: