Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա 3 զոհ

Հունվարի 31-ին, ժամը 00:12-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գագարին ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։37-ին, մարվել՝ 00:52-ին: Ավտոմեքենան այրվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Թ. Ա.-ն (ծնված 1997 թ․) տեղափոխվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Ն. Գ.-ն (ծնված 1997 թ․)՝ Սևանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր կայուն։

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 10 մ հեռավորության վրա հայտնաբերել են 3 տղամարդու դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: