Իրանում երկրաշարժ է գրանցվել. կա 1 զոհ, 20-ը ստացել են մարմնական վնասվածքներ

Իրանի արևմուտքում գտնվող Հուզեստան գավառում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 1 մարդ, ևս 20-ը ստացել են տարբեր մարմնական վնասվաքներ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Tasnim գործակալությանը:

Ըստ գավառի փրկարար ծառայության, այնտեղ են ուղարկվել մասնագետներ` օգնություն ցուցաբերելու համար:

Եվրոպական Միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, 5.7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի արևմտյան մասում Երևանի ժամանակով ժամը 11-ի սահմաններում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է իրանական Աղվազ քաղաքից 101 կմ դեպի հյուսիս- արևելք (Հուզեստան գավառ, բնակչությունը` 842 հազար մարդ): Ինչպես հայտնում է սեյսմոլոգիական կենտրոնը, կես ժամ անց Իրանի նույն մասում գրանցվել է 4,6 մագնիտուդով երկրաշարժ: