Երևանի վարչական 3 շրջաններում ու Կոտայքի մարզում վթարային ջրանջատումներ են

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունվարի 25-ին

-ժամը 09:45-19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի ջրամատակարարումը,

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Սարյան 1-20/1, 27-40Ա, Լեո 1-9 շենքերի, 1-95/1 տների, Արամի 60-88, 90,92 զույգ համարների, Փավստոս Բուզանդ 99-103 կենտ համարների, Ամիրյան 18-18/1, 20, 24, 26-80, Մայիսյան 22, Պուշկին 36-72, Թումանյան 29, 31, 33, Մաշտոց 19-36, Տերյան 1, 2-8, 19, Եզնիկ Կողբացի 51,53 շենքերի, Ղազար Փարպեցի փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մալաթիա, Սվաճյան, Օհանով փողոցների, Զ. Անդրանիկ Ա-2, Ա-1 թաղամասերի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Հր. Աճառյան 1-26/2 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: