Սահմանամերձ Մովսես գյուղում գրանցված արտառոց դեպքերի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սահմանամերձ Մովսես գյուղում գրանցված արտառոց դեպքերի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Նշենք, որ երեկ Tert.am-ին համայնքապետ Զավեն Պապյանը հայտնել էր, որ անհայտ անձը գյուղի թաղամասերից մեկում գիշերը պատռել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել գյուղացու խոտի 27 տուկը։ Հաջորդ օրը նույն թաղամասում մարդիկ տնից դուրս գալուց նկատել են, որ իրենց տնից անհայտ անձինք են փախչում։ Ոստիկանությունը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում։