ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հալֆ Մուն Բեյ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է MSNBC-ն, միջադեպի հետևանքով կա յոթ զոհ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ զոհերը ֆերմայի չինացի աշխատողներ են եղել։ Նշվում է, որ հարձակվողը կրակ է բացել՝ սպանելով չորս մարդու, ապա փախուստի է դիմել, սակայն քիչ անց վերադարձել է և սպանել ևս երեք մարդու։
Իրավապահները բերման են ենթարկել 67-ամյա կասկածյալի, սակայն ներկա պահին նրա ինքնությունը չի բացահայվել։

