Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են շչակներ. ՆԳՆ ՓԾ

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են շչակներ։

«Հունվարի 24-ին՝ ժամը 14:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Մեղրաձոր և Հանքավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հայտարարության մեջ։