Զոհված Համլետ Դավթյանը Մարտունի քաղաքից էր․ տան միակ որդին (լուսանկարներ)

Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հրդեհի հետևանքով կա 15 զոհ, երեք վիրավոր։

Նախնական տեղեկություններով, վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։ Զոհված զինվորներից Համլետ Դավթյանը 20  տարեկան էր` Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից։ Այս տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեցին Մարտունու համայնքապետարանից։ Համլետ Դավթյանը միակողմանի ծնողազուրկ էր։ Տան միակ որդին էր, ուներ երկու ավագ քույր։ Համլետ Դավթյանը բանակ զորակոչվել էր 2022 թվականին։