Զոհված Արամ Մանուկյանը Վանաձորից էր․ մեկ ամսից զորացրվելու էր (լուսանկարներ)

Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հրդեհի հետևանքով կա 15 զոհ, երեք վիրավոր։

Նախնական տեղեկություններով, վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինվորներից Արամ Մանուկյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից էր։ Բանակ զորակոչվել էր 2021 թվականին։ Հաջորդ ամիս զորացրվելու էր։ Արամ Մանուկյանը սովորել է Վանաձորի թիվ 27 դպրոցում։