Սուրեն Պապիկյանը՝ զորամասի հրդեհի մասին

Հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, օգտագործվել է նաև արգելված միջոց․ խոսքը վերաբերում ավտոբենզինին, ինչը հետևանքով հրդեհը արագ չի հաջողվել մարել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով զորամասում տեղի ունեցած հրդեհի պատճառներին։

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հաստատեց և ասաց, որ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։

Քյարամյանի խոսքով՝ կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։