Ինդոնեզիայի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Ինդոնեզական Սումատրա կղզու ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով։

Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է մոտ 209 հազար բնակչություն ունեցող Պեմաթանգսիանտար քաղաքից 153 կմ հարավ-արևմուտք։ Օջախը եղել է 80 կմ խորության վրա։

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info