Քաբուլում Աֆղանստանի ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Քաբուլում Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ երկրի արտաքին գործերի և մշակույթի նախարարության աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աղբյուրին։

Աղբյուրը նշել է, որ զոհերի թվում են թալիբների երեք անդամ։

Հաղորդվում է նաեւ, որ պայթյունի վայրում կրակոցներ են հնչել։