Հայաստանը սուր շնչառական վարակների ակտիվ գոտում է. խորհուրդներ՝ H1N1 վիրուսի կանխարգելման համար

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ Հայաստանն այս պահին գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվության շրջանում։

Հանրապետությունում հիմնականում շրջանառվում է H1N1 վիրուսը, որի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս՝

  • պատվաստվել գրիպի դեմ, որը վիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցներից է և նվազեցնում է հիվանդանալու ծանր ընթացքը.
  • ձեռքերը հաճախակի ու մանրակրկիտ լվանալ, կամ եթե չկա լվացվելու հնարավորություն, սպիրտային հիմքով ախտահանող միջոցների օգտագործել.
  • հազալու և փռշտալու ժամանակ բերանն անձեռոցիկով կամ արմունկով փակել։ Խուսափել դեմքին, հատկապես՝ աչքերին, քթին ու բերանին դիպչելուց.
  • պարբերաբար ախտահանել այն մակերեսները, որոնց հաճախակի եք դիպչում, վիրուսի տարածումը կանխելու համար։

Հարկավոր է հնարավորինս խուսափել մարդաշատ վայրերից, գրիպով հիվանդ մարդկանց հետ շփումից։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info