Վթարային ջրանջատումներ՝ մինչև 10 ժամով․ «Վեոլիա Ջուր»

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ 

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartner_past-am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 28-ին

-ժամը 09։30-18։00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 10։00-20։00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ․ Մելիքյան փողոցի, Զ․ Սարկավագի 106-151/9 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 10։30-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ղուկասավան գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 11։00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 23 փողոցի 2 շենքի, 5 փողոցի 1-13/1 կենտ համարների շենքերի, 8 փողոցի 12/1, 17 շենքերի, 9 փողոցի 38 շենքի, 21 փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 11։00-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զորավան, Արգել գյուղերի ջրամատակարարումը,

-ժամը 11։30-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 11։30-14:30-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մ․ Բաղրամյան փողոցի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 12։00-19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քասախ գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 11։45-19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Էդ․ Եգորյան, Սայաթ-Նովա, Րաֆֆի, Կոմիտաս, Շինարարներ, Մ․ Սարյան փողոցների, Սայաթ-Նովա 1, Րաֆֆու 3 նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info