2002թ․-ի այս օրերին Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -31,6, Երևանում -28,2 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ 

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartner_past-am

2002թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են օդերևութաբանական պատմության ընթացքում դիտված ամենաուժեղ սառնամանիքները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -31,6, Երևանում -28,2 աստիճանի»,-նշել է նա։

Հավելենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Երևանում դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան մառախուղ:

Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-31-ին գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info