102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 20-ամյա ՌԴ քաղաքացին խղդամահ անելով սպանել է 37-ամյա պարուհուն

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ 

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartner_past-am

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 3Ա շենքի բնակարանում հայտնաբերել են վարձակալական հիմունքներով բնակվող ՌԴ քաղաքացի 37-ամյա Եկատերինա Բ․-ի դին՝ բռնության հետքերով, ով ըստ դատական բժշկի նախնական եզրակացության՝ մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։

Քանի որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություները հատատվել էին, և տեղում պարզվել էր սպանվածի և նրան սպանածի ինքնությունը:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են ենթադրյալ սպանություն կատարող անձի ինքնությունը և նրան հայտնաբերել:

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ նա հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցից և սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից էլ ներկայացվել է զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին։

Կասկածյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 20-ամյա Ալեքսեյ Պ․-ն է, ով վարձակալական հիմունքներով բնակվում էր Եկատերինա Բ․-ի հետ։

Սպանվածը պարուհի էր։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info