Դոլարն ու եվրոն թանկացել են

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ 

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartner_past-am

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կազմել է 394.07  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.74 դրամ (աճել է 0.54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 476.04 դրամ (նվազել է 1.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.45 դրամ (նվազել է 0.13 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 392-397 դրամով, վաճառվում է 401-404 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 407-415 դրամով, վաճառվում է 428-432 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.81-5.36 դրամով, վաճառվում է 5.54-6.00 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 395 դրամով, վաճառվում՝ 400 դրամով:

Եվրոն գնվում է 418-420 դրամով, վաճառվում է 424-425 դրամով:

Ռուբլին գնվում է 5.25-5.30 դրամով, վաճառվում է 5.55-5.60 դրամով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info