Որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ 

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartner_past-am

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-2 թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Կոմիտասի, Շահումյան, Աբովյան, Սպանդարյան, Իսահակյան, Աղբյուր Սերոբի փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info