Ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը․ Տեղեկատվական շտաբ

Դարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartners_past_am

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Այս մասին հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:

Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info