Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Mitsubishi-ն բախվել է քարերին ու կողաշրջվել. կան վիրավորներ

Դարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ 

 Պարզապես անցիր ԱՅՍ  հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 40-ամյա Հայկ Կնյազյանն ու 51-ամյա Ռադիկ Գրիգորյանը օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարների կողմից դուրս են բերվել ավտոմեքենայից, ովքեր պատգարակով նրանց մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին։

Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info