Հուլուսի Աքարը կոչ է արել «փակել տարածաշրջանում առկա հակասությունների էջը» և բացել «Զանգեզուրի միջանցքը»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ դրա աղբյուրից, կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր եղբայրական երկրների ճանապարհին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ երեքշաբթի օրը Բաքվի մերձակայքում՝ «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին դիմելով, հաղորդում է Anadolu-ն։

Նրա խոսքով, Անկարան և Բաքուն «ընդհանուր են համարում և՛ բարեկամներին, և՛ թշնամիներին»։ Դրանում թող ոչ ոք չկասկածի, ընդգծել է թուրք նախարարը, ով գտնվում է Ադրբեջանում՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և զինված ուժերի հրամանատարների ուղեկցությամբ։

Զորավարժություններին հետևել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Հուլուսի Աքարը նշել է, որ ողջ աշխարհն այսօր ապրում է անկայունության, ռիսկերի ու սպառնալիքների շրջան։ «Ստեղծված իրավիճակում մեր երկրների և ժողովուրդների անվտանգության ապահովումը հնարավոր է միայն և միայն ուժեղ բանակի առկայության միջոցով՝ որպես արդյունավետ զսպման գործոն, և դրա համար անհրաժեշտ է ունենալ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրեր, սպառազինություն և տեխնիկա», ասել է թուրք նախարարը։

Նա հորդորել է «փակել տարածաշրջանում առկա հակասությունների ու ատելության էջը և սկսել կառուցել ընդհանուր ապագա՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի հարգման վրա»։

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության ձեռքը»,- ընդգծել է թուրք նախարարը։

Եզրափակելով՝ թուրք նախարարը մատնանշել է Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների, այդ թվում՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։