Դոլարն ու եվրոն էժանացել են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կազմել է 395.59  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.41 դրամ (նվազել է 1.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 481.67 դրամ (նվազել է 3.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.28 դրամ (նվազել է 0.08 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 394-401 դրամով, վաճառվում է 404-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 405-413 դրամով, վաճառվում է 421-429 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.48-6.19 դրամով, վաճառվում է 6.40-6.70 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 398-400 դրամով, վաճառվում՝ 405-406 դրամով:

Եվրոն գնվում է 418-420 դրամով, վաճառվում է 427-428 դրամով:

Ռուբլին գնվում է 6.10-6.15 դրամով, վաճառվում է 6.30 դրամով: