Գեներալ Վոլկովը հայտարարել է, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

«Ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել ենք մուտքի մոտ մինի մաքսակետ տեղադրելու մասին»: Այս մասին ադրբեջանցի լրագրողներին հայտնել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը, հայտնում է ԱՊԱ-ն։

Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել անցակետին ժամանակակից տեխնիկա մատակարարելու վերաբերյալ։

«Մինչ այս պահը մենք տեխնիկական հսկողության միջոցներ չունեինք։ Ի վերջո, նրանք այնտեղ կարող են ինչ-որ բան տանել ինչ-որ բեռի տակ», — ընդգծել է Վոլկովը:

Նրա խոսքով՝ «մինի մաքսակետը» գործելու է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա տեղակայված առաջին ռուսական անցակետում։