Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 2-ի և 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-ին, 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև և մառախուղ: