«Վեոլիա Ջուրը» վթարային ջրանջատումների մասին է հայտնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 30-ին

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարմեն, Թամանյան փողոցների, Մաշտոցի 39-45, Իսահակյան 30-42, Մ. Բաղրամյան 1-5 շենքերի, Մ. Բաղրամյան 1, 2, 3, 4 նրբանցքների ջրամատակարարումը,

-ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Շահումյան փողոցում ջրամատակարարումը,

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ նրբանցքի, Գլինկայի 2-13 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարի Թաղի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ավագ Պետրոսյան փողոցի, Սայաթ Նովա 20, Թումանյան 10, 12 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն 1/1, 1/2 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: