Արտակարգ իրավիճակ Երևանում. ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց օդանավակայանում պայթուցիկ կա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն 1.5 ժամից ավելի է, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության կինոլոգները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, երբ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է դրված։

Այս պահին աշխատանքները շարունակվում են, տեղում են նաև բժիշկների հերթապահ խումբը։

Ոստիկանությունը պարզում է, թե որ էլեկտրոնային հասցեից է հաղորդագրությունը ստացվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։