Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
«Արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք։
Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննում է այս միջադեպը։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ուղեկցվել են Ադրբեջանի Հանրապետության չորս ավտոշարասյուններ. երկուսը Շուշի-Լաչին և հակառակ ուղղությամբ, երկուսը Շուշի-Զարիսլու երթուղով և հակառակ ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրությունում: